Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ընտրություններում ձայնը վաստակել է պետք, ոչ թե մուրալ

Ընտրություններում ձայնը վաստակել է պետք, ոչ թե մուրալ
27.08.2024 | 10:30

Խորհրդային տարիներից խրոնիկ բողոքական մարդուն չեն սիրել, ասել են՝ մատերիալիստ է։

Ոչ մի իշխանություն չի սիրում այդ խրոնիկ բողոքողին, փոխարենը այդ բողոքողներին սիրում, փայփայում և օգտագործում են ընդդիմությունները, որպեսզի գեներացնեն դժգոհությունը իշխանության նկատմամբ։

Նաև կան բողոքողներ, ովքեր բողոքում են ամեն ինչից նրա համար, որ օրվա իշխանությունը իրենց անձնական ակնկալիքը չի արդարացրել, դե ակնկալիքն էլ եղել է պաշտոնի, աշխատանքի, բիզնեսի հովանավորչության և այլնի տեսքով։

Բայց նաև կան բողոքողներ, որոնց չեն սիրում հատկապես ընդդիմությունում։ Զարմանալի է, չէ՞։ Այո, չեն սիրում, քանի որ այդ բողոքողները չեն բողոքում օրվա ճաշակին համահունչ, այլ ավելի խորքային են բողոքի թեմաները, հասցեատերերը, որոնք ձգվում են մինչև այնտեղ, որտեղ կանգնած է ընդդիմությունը։ Այդ բողոքողները սիրում են ազգայինը, սիրում են Հայրենիքը անմնացորդ, սիրում են, դրա համար չեն բողոքում անընդհատ, այլ փորձում են իրենց ուժերի ներածին չափով հարցին լուծում տալ, Հայրենիքի իրենց բաժինը շենացնել:

Այդ ազգայիններին ո՜նց են ատում այն ազգային քաղուժերի կարկառուն ներկայացուցիչները, որոնք իրենց շարքային կուսակիցներին խստիվ հրահանգում են, որ անգամ վիրտուալ տիրույթում մի լայք չտան ԱՆԿԱԽ ազգայինին: Ինչպես կասեն մեր սփյուռքահայ բերակամները՝ հասկացողաց բարևներ:

Հետո կգաք ընտրություններին աջակցություն ու ձայն կմուրաք, դա վաստակել է պետք, ոչ թե մուրալ, այ քաղաքական մուրացկաններ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3176

Մեկնաբանություններ